top of page

Միշել Օբաման պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում «չկորցնել բանականությունը» ապահարզանի մասին լուրերի ֆոնին


Միշել եւ Բարաք Օբամաները գտել են «բանականությունը չկորցնելու» միջոցը իրենց ապահարզանի մասին բամբասանքների ֆոնին, տեղեկացրել է People-ը։

Նախկին առաջին տիկինը SWSW իր ելույթում պատմել է, թե ինչպես է իրեն եւ ամուսնուն հաջողվում հաղթահարել «բացասական էներգիան», քանի որ զույգը շարունակում է բախվել իրենց ամուսնության մասին ենթադրություններին:

«Մարդիկ միշտ ինձ եւ Բարաքին հարցնում են, թե ինչպես ենք պահպանել հույսը ոչ միայն ութ տարվա ընթացքում, որոնք անցկացրել ենք Սպիտակ տանը, այլեւ դրանից հետո»,- ասել է Միշելը։ «Որովհետեւ բացասական շատ էներգիա կար, շատ ասեկոսեներ, բամբասանքներ, իմ ամուսինը չի ծնվել այս երկրում... նա Հարվարդում չի հայտնվել»։

«Բայց չնայած այդ ամենին՝ այն, ինչն օգնել է մեզ պահպանել առողջ բանականությունը, եւ մենք փորձել ենք դա սերմանել մեր աղջիկներին, դա այն է, որ չի կարելի ապրել սոցցանցերում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նա գրեթե համոզված է, որ «երբեք չի նայել մեկնաբանությունների բաժինը»։

 «Թույլ մի տվեք, որ այդ բացասական էներգիան թափանցի ձեր տարածք։ Դրանք մարդիկ են, ովքեր ձեզ չգիտեն»,- շարունակել է նա։ «Դա չի նշանակում, թե դուք չպետք է տեղյակ լինեք իրադարձություններից, բայց իրադարձություններին տեղյակ լինելն ընդհանուր ոչինչ չունի մեկնաբանությունների բաժնի հետ։ Դա կապված է պատմությունների բովանդակության հետ, որոնք դուք ընկալում եք»։

Նրա կարծիքով՝ մարդկանց համար վտանգավոր է «այդքան շատ հայտնվել սոցցանցերի ծուղակում, որ մենք մեզ զգում ենք տեղեկություն ստանալու միակ միջոցի փականների հետեւում»։ «Մենք պետք է ընդլայնենք մեր մտահորիզոնը եւ հրաժարվենք հեռախոսից»,- ավարտել է նա։

Այս ամիս ավելի վաղ Միշել եւ Բարաք Օբամաները հայտնվել էին ապահարզանի մասին չհիմնավորված լուրերի կենտրոնում՝ այն բանից հետո, երբ նախկին նախագահին մի քանի անգամ միայնակ էին տեսել միջոցառումների ժամանակ։

1/2379
bottom of page