top of page

«Մեքենան հարազատինս է եղել, վթարից հետո նրա բանկային քարտերն անհետացել են»․ Հակոբ Ասլանյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Oct 30, 2024
  • 1 min read

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հաստատեց, որ օրեր առաջ վթարի ենթարկված և մահացածԷլեն Իսրայելյանի հետ ավտոմեքենայում եղած երիտասարդը իր բարեկամն է՝ կնոջ եղբոր տղան, ով հիմա հիվանդանոցում է։ Պատգամավորի խոսքով՝ «մեքենան տղայինն է եղել, վստահել է աղջկան, աղջիկն էլ սխալ երթևեկություն է արել»։ «Էստեղ մի ուրիշ բան է կատարվել, որն ինձ շատ է վրդովեցրել։ Տղայի՝ Արսենի անունով մի քանի բանկային քարտեր են եղել, որոնք մեքենայից անհետացել են, որոշ ժամանակ հետո էլ այդ քարտերից բավականին մեծ գումարներ են տարել»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ քննիչներն ասել են՝ հնարավոր չի այդպիսի բան լինի։

bottom of page