top of page

Երևանում «Kia Sportage»-ն բախվել բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 2
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենայով Առոն Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտայով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նա և ուղևորը եղել են ամրակապված, և դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել: 

1/2449
bottom of page