Search
Հաճարով փլավի հետ հավի ազդր է տրվում, մակարոնով փլավի հետ՝ տավարի մսով քյաբաբ. Մանրամասներ՝ կարգապահական վաշտի առօրյայից
- Lilit Nalbandyan
- Feb 9
- 1 min read

Կարգապահական վաշտերում ճաշացանկը թարմ է, հագեցած և առողջ։ Զինծառայողները սնվում են նույն պարբերականությամբ, տաք ուտեստների կողքին աղցանների տեսականին է, հյութն ու միրգը. Պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կարգապահական վաշտերի առօրյայից։
«Այսօր նախատեսված է սոլյանկա և բորշչ ապուր։ Որպես երկրորդ ճաշատեսակ դրված է հաճարով փլավը, հետը տրվում է հավի ազդր՝ ջեռոցում, մակարոնով փլավի հետ նախատեսված է տավարի մսով քյաբաբը»,-ներկայացնում է խոհարարը։