Սիրիայի նոր ղեկավար. Երկրում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի
Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև չորս տարի, ասել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` այս ամիս Բաշար Ասադի տապալումից հետո առաջին անգամ մեկնաբանելով ընտրությունների հնարավոր ժամկետները:
Նոր սահմանադրության ստեղծումը կարող է տևել մինչև երեք տարի, ասել է Շարաան Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ մոտ մեկ տարի կպահանջվի, որպեսզի սիրիացիները տեսնեն արմատական փոփոխությունները:
Նա ասել է, որ որոշումը կընդունվի ազգային երկխոսության հարցով համաժողովում:
Խոսելով միջազգային հարաբերությունների մասին՝ Շարաան ասել է, որ Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ռազմական բազաներ ունի Սիրիայում, երկար պատերազմի ընթացքում Ասադի մերձավոր դաշնակիցն է եղել և Ասադին ապաստան տրամադրել: Այս ամսվա սկզբին Շարաան ասել էր, որ Սիրիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ծառայեն ընդհանուր շահերին:
Շարաան նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերացնի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։
Շարաան գլխավորում է թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը դեկտեմբերի 8-ին տապալեց Բաշար Ասադին՝ վերջ տալով Ասադի ընտանիքի տասնամյա կառավարմանը և 13-ամյա պատերազմին: