Search
Արզումանյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին։
«Երկար զրույց ունեցանք խաղից հետո։
Ու կարող եմ ասել բավականին կառուցողական էր: Վերլուծեցինք բոլոր ռազմավարական, մարտավարական և մնացյալ՝ տարիների ընթացքում կատարված բացթողումներն ու հաջողությունները, և եկանք էն մտքին , որ էլ չի կրկնվի ու պետք է դուրս գանք հանդերձարանից։ Դե հիմա էլ սառը ջուր ենք խմում»,- գրել է Արզումանյանը։
20:58 12.04.2025
20:34 12.04.2025