Search
Եվրամիությունը կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
- Lilit Nalbandyan
- Feb 24
- 1 min read

Եվրամիությունը կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, գրել են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ այդ մտադրության մասին գրել էր «Reuters»-ը՝ վկայակոչելով համապատասխան հռչակագրի նախագիծը։
Փաստաթղթում խոսվում է ԵՄ խորհրդի որոշման մասին՝ դադարեցնելու Սիրիայի դեմ գործող մի քանի սահմանափակող միջոցները «էներգետիկայի, տրանսպորտի, [հետպատերազմյան] վերակառուցման [հանրապետության], նաև [այդ ոլորտների հետ կապված] ֆինանսական և բանկային գործառնությունների իրականացման ոլորտներում»։