top of page

Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է». Թրամփ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 10, 2024
  • 1 min read

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է»։ ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ ամերիկացի առաջնորդի աշխատավայրը «շրջապատված է շատ խելացի, բայց շատ չար մարդկանցով»։

Թրամփը խոսել է Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման հետաքննող հատուկ դատախազի վերջին որոշման մասին։

Նախկին նախագահն ընդգծել է, որ իր իրավահաջորդը տարիներ շարունակ գաղտնի նյութեր է պահել ստվարաթղթե տուփերում՝ սովորական դռան հետևում գտնվող ավտոտնակում:

bottom of page