top of page

«Հրապարակ». Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Oct 31, 2024
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում»:

1/2459
bottom of page