Արարատում վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա

Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղա երեխայի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։