Իրանի նախագահը զգուշացում է արել Ադրբեջանին
- Lilit Nalbandyan
- Oct 14, 2024
- 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Ադրբեջանին տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծման տխուր հետևանքների մասին, հաղորդում է Tasnim-ը:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը վերահաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն, պնդել է, որ ոչ մի պետության ինքնիշխանություն չպետք է անտեսվի՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծումը չի բխի տարածաշրջանային երկրների շահերից․
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է Փեզեշքիանը:
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...