top of page

Հայտնի է 44-ամյա մոդել Ժիզել Բունդհենի նորածին երեխայի սեռը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 8
  • 1 min read

Հայտնի է դարձել մոդել Ժիզել Բունդխենի նորածին փոքրիկի անունն ու սեռը։Ըստ People-ի, «շապիկի աղջիկը» որդի է ունեցել, իսկ նրա երկրորդ անունը Ռիվեր է:44-ամյա աստղը, կարծես, ջրի թեմայի սիրահար է, քանի որ իր երեխաներին  տվել է թեմատիկ անուններ․ նրա 15-ամյա որդու՝ Բենջամինի միջին անունը Ռեյն է, իսկ 11-ամյա դստեր՝ Վիվիանի երկրորդ անունը՝ Լեյք:Նրա նորածին երեխայի հայրը գործընկեր Խոակիմ Վալենտեն է, իսկ առաջին երկու երեխաների հայրը՝ նախկին ֆուտբոլային աստղ Թոմ Բրեդին:Դեռևս պարզ չէ, թե Ժիզելն ու Խոակիմը երբ են ընդունել երեխային, գրում է TMZ-ը:Բունդհենն առաջին անգամ կապվել է Վալենտեի հետ 2023 թվականի հունիսին՝ Las Vegas Raiders-ի սեփականատեր Բրեյդիից նրա ամուսնալուծությունից մեկ տարի անց:

1/2449
bottom of page