top of page

Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյանը խաբում է իրեն. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 2 days ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքը։

Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում Վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարար Անահիտ Ավանեսյանը բառացիորեն ասում է հետեւյալը. «Մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների եւ սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը՝ 64.000 դրամ, փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ, համավճար է: Կեսը տալիս է պետությունը, կեսը՝ պացիենտը»։

Թեեւ նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանին երեւի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը»։

1/2449
bottom of page