Search
«ԵՄ-ի անունից ամեն ինչ արել եմ՝ հեշտացնելու հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունը»․ Շառլ Միշել
- Lilit Nalbandyan
- Jul 18, 2024
- 1 min read

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է, որ «ԵՄ-ի անունից հնարավոր ամեն ինչ արել է՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վերջին ամիսներին Բրյուսելում մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ շփումների հնարավորություն»,- ասել է Միշելը։