top of page

Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ցանկանում են, որ պաթոլոգիկ սուտասանը Հայաստանում մնա իշխանության. Արսեն Ջուլֆալակյան


Ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ:

Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի: Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն: Երկուսն էլ բացահայտ ցանկանում են, որ պաթոլոգիկ սուտասանը մնա իշխանության Հայաստանում (շատ տրամաբանական է):

Իսկ ի՞նչ ենք ուզում մենք՝ հայերս:

Ինքս շատ կցանկանայի, որ Հայաստանի թշնամի երկրներում իշխանության գային հենց մեր ազգակործան պատուհասի նման քաղաքական գործիչներ (պետական դավաճաններ)»:

1/2369
bottom of page