top of page

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել են Իրանի հարձակումներն Իսրայելի վրա


ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը X սոցիալական ցանցում դատապարտել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը՝ այն անվանելով աննախադեպ էսկալացիա։



«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումն Իսրայելի վրա։ Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգության համար»,- գրել է Բորելը։



Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։



«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Նման աննախադեպ գործողության գնալու որոշում կայացնելով՝ Իրանը նոր սահման է անցնում իրավիճակն ապակայունացնելու իր գործողություններում և մեծացնում է ռազմական էսկալացիայի վտանգը»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։



Նա նաև հայտարարել է, որ «Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը և հավաստիացնում է իր համերաշխությունը»։

bottom of page