top of page

Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար



Հունվարի 8-ին անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա Ա․ Գ․-ն, որին հետո տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ա․ Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ  մարմնական վնասվածքներ է պատճառել 17-ամյա Ն․ Հ․-ն, վիճաբանությանը մասնակցել է 17-ամյա Հ․Ա․-ն։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2196
bottom of page