Էրդողանի կուսակցությունը շարունակում է կորցնել ընտրողների ձայները. սոցհարցում
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Ապրիլի 9-ից 15-ը թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ «Թուրքիայի քաղաքական օրակարգի հետազոտություն - 2025 ապրիլ» սոցհարցման 2000 մասնակցի 35 տոկոսը հավանություն է տվել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), իսկ 30 տոկոսը՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)։
Մասնակիցներին ուղղվել է նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարց, որին ի պատասխան 54․5 տոկոսը ասել է «այո»։
Հետազոտության արդյունքներից առավել շատ թուրքական մամուլում ուշադրություն է դարձվում «ԱԶԿ»-ի և «ԺՀԿ»-ի միջև արձանագրված տարբերությունը, ինչը վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ավելի շատ է հանդիպում։