Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող, «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Դենիս Լոուն
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Շոտլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Դենիս Լոուն մահացել է 85 տարեկանում։
Դենիս Լոուն «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 404 խաղերում խփել է 237 գնդակ՝ զբաղեցնելով ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի երրորդ տեղը։
Հարձակվողը «սուրբ երրորդության» վերջին կենդանի անդամն էր՝ Ջորջ Բեսթի (մահացել է 2005-ին) և սըր Բոբի Չարլթոնի (մահացել է 2023-ին) մահերից հետո։
Լոուն նաև Շոտլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ ազգային թիմի կազմում անցկացրած 55 խաղում 30 գոլ խփելով։
1964 թվականին Լոուն դարձել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին տրվող France Football-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր։