top of page

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 4 days ago
  • 1 min read

Երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը:


Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասել է, որ որ զինծառայողի կյանքին վտնագ չի սպառնում։


«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է Արամ Թորոսյանը։

1/2451
bottom of page