top of page

Բրուքլին Բեքհեմը կարծում է, որ Նիկոլա Պելցի հետ ամուսնանալն իր կյանքի լավագույն որոշումն էր

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Jan 11
  • 1 min read


Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին՝ Բրուքլինը, կարծում է, որ Նիկոլա Պելցի հետ ամուսնանալն իր կյանքի լավագույն որոշումն էր։Ի պատիվ իր կնոջ 30-ամյակի՝ 25-ամյա Բրուքլինը Instagram-ում իրենց մի շարք լուսանկարների հետ մեկտեղ կիսվել է հուզիչ հաղորդագրությամբ:Ֆոտոշարքը ներառում է համբուրվող զույգի Polaroid-ը, ինչպես նաև Բրուքլինի սելֆին, որտեղ երևում է Նիկոլայի այտը:«Սիրելի Նիկոլա, շնորհավոր ծնունդդ: Կարճ կապեմ, բայց նաեւ ուզում եմ գրել, թե որքան եմ քեզ սիրում։ Մի քանի տարի առաջ ես քեզ խնդրեցի ամուսնանալ ինձ հետ, և դա իմ՝ երբևէ կայացրած լավագույն որոշումն էր: Դու ինձ ստիպում ես ժպտալ և ծիծաղել, և դու իմ ճանաչած ամենազարմանալի և ամենահրաշալի մարդն ես: Ես այնքան բախտավոր եմ, որ կարող եմ ամեն օրն անցկացնել քեզ հետ և ամեն առավոտ արթնանալ քո կողքին»:Բրուքլինը նշել է այն բոլոր հատկանիշները, որոնք նա սիրում է իր կեսի մեջ: «Ես սիրում եմ քո ժպիտը, քո ծիծաղը, քո կիրքը աշխատանքի, քո սերը շների հանդեպ, ես պարզապես սիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Դուք կատարյալ ես բոլոր առումներով»,-եզրափակել է նա:Բրուքլինն ու Նիկոլան ամուսնացել են 2022 թվականի ապրիլի 9-ին՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող ընտանեկան կալվածքում:


1/2455
bottom of page