top of page

Այն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»։

«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում ծաղր է դատական գործընթացի նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի քաղաքացիների դատական նիստը։


1/2221
bottom of page