top of page

Ավինյանը՝ տրանսպորտում տեղի ունեցած խուլիգանական դեպքի մասին

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 10
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։ Զեկուցվել է, որ ուրբաթ օրը ուղևորը վթարային մուրճով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակին։


«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Ու եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի»,- ասել է Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով կատարվածին։


Նա նաև նշել է, որ շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերը տեղի տան։


«Ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին»,- ասել է Ավինյանը։

1/2459
bottom of page