Երկրաշարժ՝ Հայաստանում

Այսօր տեղական ժամանակով ժամը 17:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։