top of page

Հրազդանում բացահայտվել են բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը Նահապետ Գևորգյանի՝ «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 4
  • 1 min read

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:Խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:Շամշյանի տեղեկություններով, Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր,«Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի որդին է։

1/2449
bottom of page