top of page

«Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին»․ ԱԳՆ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 5
  • 1 min read

ԱԳՆ-ից հայտնում են․

«2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ՝ 2026-2028 թվականների համար։

Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS Գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։

UNDP, UNFPA և UNOPS-ի Գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշհալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում»։

1/2449
bottom of page