top of page

Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը` թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչն առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, իր խոսնակի շուրթերով հնչեցնելով` հարևան պետության դրոշ այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը` թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը:

Ինչ վերաբերում է սադրանքներին և հրահրումներին, ապա այդ գործելաոճը դաջված է Փաշինյանի սիրելի գործընկերների` թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 առաջ` Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ` Բաքվում, Սումգայիթում և Գանձակում, 2 տարի առաջ էլ` Արցախում»,-գրել է պատգամավորը։

bottom of page