Լուսանկարներ են հրապարակվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից
Լուսանկարներ են հրապարակվել Բաքվի դատարանից, որտեղ սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: