top of page

Վրաստանում և Ադրբեջանում նույն՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում նույն՝ 3,3 մագնիտուդով և օջախի միևնույն խորության վրա երկրաշարժեր են գրանցվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 14:50-ին Օնի քաղաքի մոտակայքում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա՝ Օնի քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ Իրի գյուղում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ադրբեջանական լրատվականներն էլ, իրենց հերթին, հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Յարդիմլի կայարանից 10 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին, տեղի է ունեցել 11 կմ խորության վրա։

bottom of page