«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
- Lilit Nalbandyan
- Oct 27, 2024
- 1 min read

«Գլխատվեցին մեր օրենսդիր, գործադիր մարմինները: Մենք պետք է պահանջատեր լինենք գործի բացահայտման հետ կապված»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ր փուլում է գործի ընթացքը, Միքայելյանը պատասխանեց. «Դա իրավապահ մարմինների խնդիրն է, տեսնենք՝ հետագայում ինչ արդյունք կտա, մենք մեր խոսքով, մեր գործով կհետաքրքրվենք: Մեր հայտարարությունում գրված է, որ ներկայումս փոխվել է թե դատախազը, թե իրավապահ մարմինները: Երկրապահը պահանջատերն է, որ բացահայտվի: Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենք ծախեցին Արցախը, Միքայելյանն րձագանքեց. «Երկրապահը շարունակում է Սպարապետի թողած ավանդը ու Երկրապահը 44-օրյա պատերազմին 4 հազար մարդով մասնակցել է Ղարաբաղում 9 ուղղությամբ մարտական գործողություններին, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 2020-ից մինչեւ այսօր Երկրապահը գտնվում է Հայաստանի պետական սահմաններին, իր մարտական հերթապահություն է իրականացնում արդեն մեծ թվաքանակով, մոտ 7 ուղղությամբ էլ հիմա ենք պետական սահմանները պահում: Մեր գործը դա է եղել ի սկզբանե»:
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...