top of page

Ադրբեջանա-իրանական սահմանին բեռնատարների տեղաշարժի ռեժիմը պարզեցվում է

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ադրբեջանա-իրանական սահմանային կետերում բեռնատարների տեղաշարժի գործընթացը կարագացվի։Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի մաքսավորների հանդիպմանը, գրում են իրանական լրատվամիջոցները։


Աստարայի մաքսային վարչության վարչական շենքում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են կրճատել սահմանային անցակետերում բեռնատարների սպասման ժամանակը և արագացնել բեռնատարների սահմանը հատելու գործընթացը։


Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաների տվյալներով՝ վերջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումները աճել են 62,5%-ով։

bottom of page