top of page

Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը


Պիտսբուրգի համալսարանի գիտնականները կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Հետազոտվողները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, բայց չեն հիվանդացել,պարզվում է ամսական մոտավորապես 27 բաժակ թունդ ալկոհոլ են օգտագործել։ Նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամսական մոտ 0,4 բաժին են օգտագործել։ Միևնույն ժամանակ գիտնականները որևէ կապ չեն գտել COVID-19-ի և ոչ թունդ ալկոհոլի՝ գարեջրի կամ գինու օգտագործման մեջ։ «Հետազոտվողները, որոնք շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19-ով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, որոնք վարակվել են, գրեթե չեն խմել»,- գրում են գիտնականները իրենց հոդվածներում։ Փորձելով բացատրել խմիչքի և COVID-19-ի տարածման միջև կապը, ամերիկացի գիտնականները վկայակոչել են այլ հետազոտություններ։ Ավելի վաղ ցույց էր տրվել, որ մրսածության դեպքերն ավելի քիչ են ալկոհոլ օգտագործողների շրջանում՝ համեմատ ընդհանրապես չխմողների հետ։ Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը:



bottom of page