top of page

«Ամեն ինչ լուրջ է». ինսայդերները պատմել են Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի հարաբերությունների մասին



Աշնանը համացանցում սկսեցին խոսել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին։ Սկզբնական շրջանում լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ նրանք պարզապես ընկերություն են անում, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նրանց ավելին է կապում։ Պապարացիներն աստղերին պարբերաբար լուսանկարում էին միասին, այնպես որ, առանց պաշտոնական հաստատման էլ պարզ է, որ Քիմն ու Փիթը միասին են։


Քարդաշյանն ու Դեւիդսոնը չեն շտապում ներկայացնել իրենց հարաբերությունների մանրամասները, սակայն նրանց փոխարեն դա անում են ինսայդերները։ Աղբյուրները հայտնում են, որ նրանց մոտ ամեն ինչ ծայրահեղ լուրջ է։ Կատակերգուն ընտրյալին նունիսկ ծանոթացրել է իր ծնողների հետ։


Օրերս People-ի լրագրողները եւս մի քանի հետաքրքիր դետալ են բացահատել։ «Քանե Ուեսթի հետ ծանր ու մռայլ ամուսնալուծությունից հետո Փիթը հենց նա է, ում կարիքը կա։ Նա ուրախացնում եւ զվարճացնում է Քիմին, դա Քիմին օգնում է ցրվել»,- նշել է աղբյուրը։ Նա հավելել է, որ այն զույգերը, որոնց հավատալը դժվար է, հաճախ բավական ամուր են լինում։


«Ամեն ինչ լուրջ է։ Փիթը գրեթե մշտապես Լոս Անջելես է մեկնում՝ պարզապես Քիմին տեսնելու համար։ Նա սիրահարված է Քիմին եւ խոսում է միայն նրա մասին»,- հայտնել է մեկ այլ աղբյուր։ Անանուն աղբյուրը վստահեցրել է, որ սիրահարները ձմեռային արձակուրդը միասին կանցկացնեն։

bottom of page