top of page

Արցախում ուսումնական գործընթացը կփոփոխվի

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.


✅ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։

25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։


✅Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID-19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։


✅Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները շարունակելու են գործել հեռավար եղանակով՝ բացառությամբ անհատական պարապմունքներ իրականացնող ուսումնական հաստատությունների։


✅Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը առայժմ շարունակվելու է մնալ դադարեցված, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանման պարագայում հնարավորություն կընձեռվի անցնել բնականոն աշխատանքի։

bottom of page