top of page

Կինն ապրել է 20 տարի որովայնում մոռացված վիրահատական ​​մկրատով

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Բանգլադեշում բնակվող մի կին, որը 20 տարի ապրել է որովայնի մշտական ցավերով, ցնցվել է, երբ հայտնաբերել է, որ այդ ամբողջ ընթացքում ապրել է վիրահատությունից հետո մոռացված վիրահատական մկրատով։


Ինչպես գրում է Oddity Central-ը, 55-ամյա Բաչենա Խաթունը 2002 թվականին Չուադանգայի կլինիկայում լեղապարկի քարերի հեռացման վիրահատությունից հետո ապրել է որովայնի մշտական ցավերով: Հիվանդանոցից դուրս է գրվելուց մի քանի օր հետո նրա մոտ ստամոքսի ցավեր են սկսվել։



Նա վերադարձել է կլինիկա, բայց նրա վիրաբույժը, որը վիրահատության ընթացքում վերահսկվում էր երկու այլ բժիշկի կողմից, մերժել է կնոջ մտահոգությունները՝ բացատրելով, որ ցավը նորմալ է, և որ նա չպետք է անհանգստանա:

Քանի որ որովայնի ցավը շարունակվում էր, Բաչենան այնուհետև գնացել է այլ բժիշկների մոտ՝ բացատրելով, որ վիրահատությունից հետո անընդհատ ցավ է զգում, բայց նրան ընդամենը դեղեր են նշանակել՝ ախտանիշը մեղմելու համար: Տարիների ընթացքում կինը ստիպված է եղել վաճառել երկու կով՝ իր վերջին ունեցվածքը, որպեսզի վճարի բուժման և դեղերի համար՝ հուսալով, որ ցավը կվերանա:


Ցավոք, Բաչենայի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, և որովայնի ցավը վերջին շրջանում դարձել էր անտանելի։ Այս անգամ, բժշկի խորհրդով, նա վերջապես որովայնի ռենտգեն է անցել, որի արդյունքում բացահայտվել է մի զույգ վիրաբուժական մկրատ, որը, ամենայն հավանականությամբ, մոռացվել էր այնտեղ 20 տարի առաջ լեղապարկի հեռացման վիրահատությունից հետո։


Բժիշկներն օտար մարմինը հեռացրել են կնոջ օրգանիզմից:


bottom of page