Բնակարանային գողության դեպք է բացահայտվել, երկու անձ ձերբակալվել է
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 19-ին` ժամը 18.15-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Չարենցի փողոցի 7-րդ շենքի բնակարանի մուտքի դռան ապակին, մտել ու գողացել փող, խմիչք և այլ իրեր։
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, հայտնաբերել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 24 և 28 տարեկան երկու երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող իրեր:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:06 23.04.2025
09:44 23.04.2025