top of page

Ժողովրդավարությունն ԱՄՆ-ի ձեռքին զենք է այլ երկրները ոչնչացնելու համար. Չինաստանի ԱԳՆ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Մոսկվան և Պեկինը քննադատել են «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը մինչև դրա մեկնարկը՝ ամերիկյան ժողովրդավարությունն անվանելով ձախողված և կոռումպացված:


ԱՄՆ-ն իր պատկերացրած ժողովրդավարությունն օգտագործում է որպես զանգվածային ոչնչացման զենք, որով մտնում է այլ երկրներ և ոչնչացնում դրանք, այսպես է կարծում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նրա խոսքը մեջբերում է Die Welt-ը։


Խոսքը, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին է, որը տեղի է ունեցել այս շաբաթ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված վիրտուալ ձևաչափով հանդիպմանը հրավիրվել են ավելի քան հարյուր երկրներ, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը հրավեր չեն ստացել:


Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ - ում, Վաշինգտոնի փորձերը՝ որոշելու, թե որն է ժողովրդավարական երկիր, իսկ որը՝ ոչ, խղճուկ և ցինիկ են, հատկապես Արևմուտքում մարդու իրավունքների հետ կապված ակնհայտ խնդիրների ֆոնին:


Նշենք, որ «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այնտեղ նաև ելույթ է ունեցել։

bottom of page