top of page

Դադարեցնում ենք նախընտրական բոլոր հանդիպումները․ Էջմիածնի և Հրազդանի քաղաքապետերի հայտարարությունը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,


Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից և զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ ունենալու մասին տեղեկություններից՝ մեր թիմով որոշում կայացրինք դադարեցնել Զվարթնոց թաղամասում և Արագածի զանգվածում ընթացքող քարոզարշավը: Բնակիչների հետ հանդիպումները կվերսկսենք իրավիճակի կայունացումից հետո: Այս պահին բոլորիս մտքերն ու աղոթքները մեր զինվորների հետ են»:


Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ևս գրառում է կատարել․

«Հրազդան համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,


Հայաստանի Հանրապետության սահմաններին այս պահին տիրող լարված իրավիճակով պայմանավորված դադարեցնում ենք նախընտրական բոլոր հանդիպումները:


Խաղաղաղություն մեր երկրին և մեր սահմաններին:

Աստված պահապան հայ ժողովրդին…»



bottom of page