top of page

Հռոմի պապն ասել է, որ աղոթում է Ղազախստանի համար

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մեծ ցավով է իմացել Ղազախստանում ցույցերի ժամանակ սպանվածների մասին, փոխանցում է ТАСС-ը։


«Մեծ ցավով տեղեկացա Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի մասին։ Ես աղոթում եմ նրանց եւ նրանց մերձավորների համար: Հուսով եմ, որ երկխոսության, արդարության եւ ընդհանուր բարօրության որոնման միջոցով հնարավորինս շուտ սոցիալական ներդաշնակություն ձեռք կբերվի»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ:


bottom of page