top of page

Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի սրահից հայտնաբերել են 199.000 ռուսական ռուբլի․ ով է գտել

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:


«Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:


Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:


Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ և բարեբեր տարի»,-նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։


bottom of page