top of page

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն:


Նախարարը Վենետիկում կմասնակցի «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին:


Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անդրեասյանը արդյունքների մաuին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

bottom of page