top of page

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9-րդն է Իսպանիայում կայացած մրցաշարում

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը 9-րդ տեղը գրավեց Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ավարտված շախմատի 33-րդ մրցաշարում:


Մեր շախմատիստը մեկնարկում երեք հաղթանակ տոնեց, բայց հետո երկու պարտություն կրեց: Վերջին երեք տուրերում Կարեն Հ. Գրիգորյանը դարձյալ հաթեց իր մրցակիցներին:


Նա վաստակելով 6,5 միավոր բաժանեց 5-14-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ գործակիցներով գրավեց 9-րդ տեղը:


Մեր շախմատիստը ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատար քառյակից: Մրցաշարի հաղթող 7 միավորով ճանաչվեց բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը:

1/2472
bottom of page