top of page

Արցախի Կարմիր շուկայի բնակիչները փակել են ճանապարհը ադրբեջանցիների համար․ Sputnik Արմենիա



Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է տեղի աղբյուրը։

Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։

Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։

«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,-ասել է աղբյուրը։

bottom of page