Մարզային ու երևանյան դպրոցները փորձում են հեռավար ուսուցմամբ կազմակերպել կրթական գործընթացը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հանրապետության տարածքում 108 դպրոց դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի լրիվ կամ մասնակի անցնեն հեռավար կրթության։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում տեղեկացրին նախարարությունից։
Ընդ որում, դպրոցներից 47-ը դիմել է ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնելու համար։ Մյուս 61 դպրոցներում աշակերտների մի մասը կհաճախի դպրոց, մյուս մասը՝ կգնա հեռավար ուսուցման։
Հավելենք, որ ամբողջապես հեռավար ուսուցման անցնելու դիմում ներկայացրած դպրոցների մի մասն է միայն երկու շաբաթով անցնելու ուսուցման այդ ձևին, մյուս մասը՝ նախարարությանը դիմել է մեկ շաբաթ ժամկետի համար։
Ի դեպ, դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման են անցնում, եթե աշակերտների և մանկավարժական աշխատակազմի առնվազն տասը տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, իսկ մյուս դեպքերում միայն այն դասարաններն են անցնում հեռավար ուսուցման, որտեղ կան վարակված երեխաներ։
Նշենք, որ հեռավար ուսուցման անցնելու համար հիմնական դիմումները ստացվել են Երևանից, բայց կան նաև դիմումներ Շիրակի, Վայոց Ձորի, Արմավիրի և Տավուշի մարզերից։
Փետրվարի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4192 նոր դեպք, կատարվել է 9857 թեստավորում։ Ունենք 2510 առողջացած և 10 մահվան դեպք։
Նարե Գևորգյան
17:43 23.04.2025
16:07 23.04.2025