Ներկայացվել են Երևանի զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղությունները
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի քաղաքապետարանում անցկացվել են հանրային բաց լսումներ քաղաքի 2022թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ:
Լսումներին մասնակցող քաղաքացիները հետաքրքրվել են քաղաքային մի շարք խնդիրներից, մասնավորապես քաղաքաշինական նոր նախագծերի, կարմիր գծերի, վարչական շրջանների տնատիրությունների հատվածում ջրահեռացման համակարգերի անցկացման ու փոխարինման, նաև ճանապարաշինության վերաբերյալ: Մասնակիցներն անդրադարձել են նաև վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդրին, մասնավորապես Արզումանյան 10 և 17 հասցեներին:
Ոլորտային պատասխանատուները հարցադրումների և առաջարկների մասով մանրամասն պարզաբանումներ են տվել:
Խոսելով վթարային շենքերի մասին՝ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը նկատել է, որ, թեև խնդիրը քաղաքապետարանի լիազորություններից դուրս է, բայց համայնքը, հաշվի առնելով մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, արել և անում է ամեն ինչ, որպեսզի խնդիրը հնարավորինս շուտ լուծում ստանա: Քաղաքապետի տեղակալը նաև շեշտել է, որ քաղաքային իշխանությունն այսօր բանակցում է ներդրողների հետ, միաժամանկ ընդգծելով, որ շենքերի խնդիրը կարող էր լուծվել ավելի վաղ, եթե բոլոր բնակիչները համաձայնեին ներդրումային նախորդ առաջարկին:
Ներկայացված նախագծերի վերաբերյալ նաև էլեկտրոնային եղանակով են ստացվել է առաջարկություններ՝ ավելի քան 30 նամակ: