top of page

Նուրսուլթան Նազարբաև. Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ-ում դիտորդ պետություն

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ-ում դիտորդ պետություն:


«Ես սրտագին կերպով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ` բազմամյա հակասություններից հետո, և կարծում եմ, որ բոլորս ենք այդ կարծիքին: Դրանով հանդերձ, ինչպես և ասել եմ նախկինում, հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցությունների անցկացումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես դառնա դիտորդ պետություն»,- ասել է Նազարբաևը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել տեսակապային ֆորմատով:


Նա բերել է Ուզբեկստանի օրինակը, որը նույնպես ունի ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ և քիչ չի շահել, ինչը կարող է ներշնչել Ադրբեջանին:



bottom of page