top of page

Պատերազմից հետո դեռևս 300 հայ և ադրբեջանցի անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։


Հոդվածում նշվում է, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ հայեր և ադրբեջանցիներ:


«2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:


Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած են համարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:


Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։

bottom of page