top of page

Փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին․ «Հրապարակ»

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին երեկ առավոտյան տարել էին 6-րդ վարչություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։

Իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի։ Չի ստացվել: Հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին:


Երեկոյան թերթը կապ է հաստատել համայնքի պաշտոնակատար, նաեւ թեկնածու Մինասյանի հետ, ով տեղեկացրեց, որ ընդամենը կես ժամ են իրեն պահել վարչությունում, իսկ թե ինչ գործով, եւ ինչ է իրավապահներին հետաքրքրել, ասաց, որ կխոսի ավելի ուշ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է մրցապայքարից դուրս գա, ասաց. «Իհարկե՝ ոչ»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



1/2473
bottom of page