top of page

Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հուշարձանը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հուշարձանը։ Այն մարզի բարերարներից մեկի կողմից էր կառուցվել 2016 թվականին, տեղադրվելով Շիրակի մարզում՝ Շիրակ գերեզմանատուն տանող ճանապարհին։ Օրեր առաջ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատները ականատես եղել զարհուրելի դեպքի։ Irakanum.am-ի հետ զրույցում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ալեքսան Արզումանյանի հայրը՝ Գևորգ Արզումանյանը պատմել է.


«Քաղաքից որ դուրս եք գալիս, դեպի «Շիրակ» գերեզմանատուն գնացող ճանապարհին բարերար տղա կար մատուռ կառուցեց հերոսների համար, հետո մատուռի կողքը հուշարձան սարքեց քառօրյային զոհված հերոսների համար։ Բարերար տղու հետ մինչև հիմա էլ կապ կա, եկավ ասեց կուզեմ հերոսների անուններն էլ գրել տամ ստեղ։ Յոթ զոհված զինծառայողի անուն գրեցին։ Միշտ գնում էիք, հետևում, ծաղիկներ դնում և այլն»։ Հերոսի հայրը շարունակելով պատմեց, որ երեք օր առաջ ականատես է լինում վանդալիզմի։ Խաչքարը պղծված է եղել, հերոսներին անունները կոտրել են։ «Դրած կվալտով ջարդած է անունները, կտորները մինչև հիմա կա․․․»,- ասաց նա։

bottom of page