Search
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Սյուզաննա Բալայանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Լոռու մարզպետարանի ու պահանջում է իրեն վերականգնել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում։
Բալայանը պահանջում է նաև անվավեր ճանաչել պաշտոնից ազատելու մասին մարզպետի պաշտոնակատարի որոշումը և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի օգտին նրա միջին աշխատավարձը։
Դատավորը գործը վարույթ է ընդունել և փետրվարի 8-ին նախնական դատական նիստ նշանակել։
Սյուզաննա Բալայանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ Լոռու մարզպետարանում իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը կայացվել է զուտ քաղաքական դրդապատճառներով։
14:49 23.04.2025
12:57 23.04.2025